Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Վիրահատությունների գները բարձրացել են. Մամուլ

Վիրահատությունների գները բարձրացել են. Մամուլ

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների՝ Երևանի որոշ բուժհաստատություններում, այդ թվում նաև 3-րդ կլինիկական հիվանդանոցում, վիրահատությունների գները բարձրացել են։

 

«Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նշված հիվանդանոց, որտեղից հերթապահ բուժքույրը հաստատեց այն՝ ասելով «Այո՛, նոյեմբերի 1-ից գնային փոփոխություններ կան։ Որոշ վիրահատությունների գները բարձրացել են։ Հիվանդանոցի պատին փակցված է գնացուցակը, և դրանք որոշում է ՀՀ առողջապահության նախարարությունը»։ Իսկ ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանեց. «Պլաստիկ վիրահատությունների գները ՀՀ ԱՆ-ն չի սահմանում, դրանք սահմանվում են բուժհաստատությունների կողմից։ Լավագույն դեպքում նախարարությունը հաշվում է որևէ վիրահատության ինքնարժեք, և դրա շուրջ նախարարի հրամանով սահմանվում է ներքին, ստորին և վերին շեմ, այսինքն՝ դրանից ցածր չենք կարող դնել, որպեսզի ապահովվի որակը, և բարձր չենք կարող՝ հաշվի առնելով ժողովրդի տնտեսական վիճակը»։ Այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են վիրահատությունների գները բարձրացել»,–գրում է թերթը։

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ